2050 դիտում
20:18 15-04-2021
Ամրապնդելով հայ-ամերիկյան հարաբերությունները. Հայաստանի Ազգային գրադարանում բացվեց Ամերիկյան գրականության անկյուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարեւորագույն գործընկերն է: ԱՄՆ Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին, իսկ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 7-ին:
ԱՄՆ կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական եւ տնտեսական,ինչպես նաև մշակութային կյանքում: Մի քանի խոսքով ներկայացնենք Հայաստան-ԱՄՆ դիվանագիտության անցյալից։ԱՄՆ 1992թ. փետրվարին դեսպանություն է հիմնել Երեւանում: 2011թ. 2019թ. մարտից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն է Լին Թրեյսին:
1992թ. մարտին Վաշինգտոնում բացվեց Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: 2019 - ից ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է Վարուժան Ներսիսյանը:1995թ. ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում հիմնվեց ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
2018թ. սեպտեմներից Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսն է Արմեն Բայբուրդյանը:2019թ. մարտի 5-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին իր հավատարմագրերը հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:2019թ. հունվարի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Այսպիսով՝ Հայաստանում ԱՄՆ-ի կողմից իրականացվել ու իրականացվելու են բազմաթիվ կրթական, մշակութային և այլ բազմաբովանդակ ծրագրեր ու միջոցառումներ։
Սրա վառ ապացույցն է հանդիսանում հայ գրքասեր ու արվեստասեր հասարակության կողմից սիրված գրքօջախներից մեկում՝ Հայաստանի Ազգային գրադարանում բացվող Ամերիկյան գրականության անկյունը։ Սա կնպաստի երկու երկրների ժողովուրդների կապերի ամրապնդման, մշակութային ու կրթական ծրագրերի համատեղ իրականացման ու կերտելու ուղղությամբ։ Այսպիսով՝ սույն թվականի ապրիլի 15-ին Հայաստանի Ազգային գրադարանի ընդհանուր ընթերցասրահում, Ազգային գրադա-րանային 20-րդ հոբելյանական միջոցառումների շաբաթվա ընթացքում տեղի ունեցավ մի գեղեցիկ հանդիպում-ցերեկույթ, որի ընթացքում մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, ընթերցասեր հասարակություն և այլք։ Այս հրաշալի նախաձեռնությունն իրականացրեցին մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին, դեսպանատան գրադարանի համակարգող Ներսես Հայրապետյանը և սիրված գրքօջախի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Չուլյանը։
Այստեղ մասնակցում էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մտավորականներ, ընթերցասեր հասարակություն և այլք։ Այս հրաշալի նախաձեռնությունն իրականացրեցին մեր երկրում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Լին Թրեյսին, դեսպանատան գրադարանի համակարգող Ներսես Հայրապետյանը և սիրված գրքօջախի տնօրեն բանասիրական գիտությունների թեկնածուԱննա Չուլյանը։
Միջոցառումը սկսվեց Ներսես Հայրապետյանի կողմից ներկայացվող գրքերի բացատրությամբ, այստեղ՝ գրապահարանում առկա և հասանելի գրքերի ցանկում են այն տասը հեղինակները, որոնք տարբեր ժամանակներում արժանացել են Նոբելյան մրցանակակի, կան գրքեր, որոնց հեղինակներն արժանացել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների գրքի ազգային մրցանակի։ Բազմաժանր գրքեր՝ ֆանտաստիկայից մինչև վեսթերն և գեղարվեստական գրականություն։Գրապահարանի մոտ դրված է ցուցավահանակ, որում ներկայացված են ամերիկյան գրադարանների հիմնարար արժեքները, գրադարանային հռչակագիրը, որում ասվում է ընթերցողների որոշակի իրավունքների, այս իրավունքների հավասար հասանելիության ապահովման մասին։
Հռչակագիրը ընթերցողների և գրադարանից օգտվողների համար ապահովում է նաև բազմազանություն և անձնական տվյալների գաղտնիության ապահովում։Իսկ միջոցառման ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Լին Թրեյսին: Նա իր երախատիքի խոսքերն ուղղեց այս նախաձեռնության կազմակերպիչներին ու սիրված գրքօջախի աշխատակազմին, ի դեմս՝ տնօրեն Աննա Չուլյանի՝վստահեցնելով, որ շատ հաճելի է մասնակցել այսպիսի գեղեցիկ ծրագրին, մասնավորապես՝սիրված գրքօջախում: Նա իր խոսքում մասնավորապես նշեց. <<Ես այսօր այստեղ եմ, որպեսզի ընթերցասեր հասարակության կողմից սիրված գրքօջախին, մասնավորապես՝ Հայաստանի ազգային գրադարանին պաշտոնապես հանձնեմ ամերիկյան այն գրքերի հավաքածուն, որը տեղ է գտնելու այս տպավորիչ ընթերցասրահում,Ամերիկայն գրականության գրապահարանում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։Նա շարունակեց տեղեկացա, որ տպագիր գրքի ամենամեծ քանակությունը Հայաստանում հենց Ազգային գրադրանում է գտնվում։ Մինչ այս Գրատպության թանգարանում էի և տպավորված եմ գրատպության ողջ պատմությամբ ու ընթացքով։ Գրադարանի գրքերի և ընթերցանության հանդեպ սերն ու հարգանքը մի ընդհանուր միավորող գիծ է հայերի և ամերիկացիների շրջանում,- իր խոսքում հավելեց տիկին դեսպանը, վստահեցնելով, որ այն ևս մեծ դեր կունենա Հայաստանի ազգային գրադարանի և դեսպանատան հետագա համագործակցության ձևավորման գործում >>: Իր ելույթում Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը ևս վստահեցրեց, որ երկկողմ համագործակվցությունն արդեն ամուր հիմքեր ունի և շնորհակալություն հայտնեց տիկին դեսպանին նվիրատվության համար։ Նշենք, որ դեսպանը Հայաստանի ազգային գրադարանում էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվական ռեսուրսների կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի ուղեկցությամբ։ Բացման արարողությունից հետո դեսպանը տնօրենի ու Ներսես Հայրապետյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց գրադարանում՝ծանոթանալով գործունեության և պատմության հետ: Նա այցելեց նաև Հայաստանի գրատպության թանգարան, որի ընթացքում նրան ներկայացրեցին գրքի տպագրության, ու հրատարակչության, ինչպես ն հրատարակչության անցած ուղին և պատմությունը:Այսպիսով՝ բացելով այս հրաշալի անկյունը, հուսանք,որ այսուհետ ավելի կամրապնդվեն հարաբերություններն երկու երկրների միջև՝ նպաստելով համատեղ տարրաբնույթ ծրագրերի ու միջոցառումների կայացման ու զարգացման հարցում։
Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան