29553 դիտում
22:05 15-04-2021
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ավազով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել է. վարորդի ընկերներն էլ ասում էին. «Պատճառը սմետանի ավտոն է եղել, հրաշքով փրկվելու համար էլ գնալու են Դադիվանք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում ЗИЛ մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճաապարհի 20-րդ կմ հատվածում կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրաանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայրում հավաքված վարորդի ընկերները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ վարորդն իրենց ասել է, որ վթարի պատճառը եղել է այն որ նրա ավտոմեքենայի առաջ սմետանի ավտոմեքենան է հայտնվել ու չգիտես ինչ հանգամանքներում վարորդը կողաշրջվել է:
«Հրաշք է, որ մարդկային կորուստ չենք ունեցել: Մեքենայում բարձված ավազը թափվել է, դրա հավաքելը խեր է, իսկ եթե հարմար լինի, վարորդի հետ գնալու ենք Դադիվանք՝ մոմ վառելու, որ փորձանքից ենք պրծել»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+