211652_close_icon
views-count1550 դիտում article-date 13:14 19-04-2021

Այսօր առավոտյան ԵԽԽՎ Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը. Մելքումյան

Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան նիստում քննարկվեց հայ ռազմագերիների հարցը, որտեղ կային նաև ադրբեջանցիներ. այդ խմբում նրանց թիվը մեծ է։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ-ական պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, ով եւս Ստրասբուրգում է գտնվում:

Նա, մասնավոերապես, նշել է. «Մենք ներկայացրեցինք ստեղծված իրավիճակը. նրանք ռազմագերիներ են, բայց, ըստ էության, պատանդի կարգավիճակում են գտնվում, և այն խայտառակ իրավիճակը, որ մոտավորապես երկու հարյուրի մոտ գերիներ կան գերեվարված, արագ պետք է կարգավորվի։

Այսինքն այն խնդիրը, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ընդունել է այն փաստը, որ դա չի կատարվում, հստակ ներկայացվեց քննարկման ժամանակ։

Ընդամենը նրանց հակափաստարկն այն էր, որ նրանք ռազմագերիներ չեն, այլ՝ ահաբեկիչներ։

Այսինքն՝ այս քաղաքական խմբում իմ կողմից հստակ դրվեց այս հարցադրումը։ Վաղը երեկոյան, երբ պետք է լիագումար նիստում քննարկվի այս հարցը, մեզ համար ակնայտ է, որ ադրբեջանցիների միակ թեզն այն է, որ նրանք ընդամենը ռազմագերիներ չեն, այլ՝ ահաբեկիչներ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր առավոտյան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբի առավոտյան...

Posted by Mikayel Melkumyan on Monday, April 19, 2021

Նմանատիպ նյութեր