ՀՀ սուսերամարտի հավաքականը մեկնում է Մադրիդ՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի
Ծաղկաձորում անցկացված ուսումնամարզական հավաքից հետո այսօր Երևան կվերադառնա ՀՀ սուսերամարտի հավաքականը: Մարզչական խումբը անհատական մարզումների շնորհիվ որոշակիորեն բարելավել է սուսերակիրների ընդհանուր պատրաստականությունը: Նկատի ունենք ինչպես տեխնիկատակտիկական, այնպես էլ ՝ ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները: Աչքի ընկածները ապրիլի 21 –ին կմեկնեն Մադրիդ, որտեղ կանցկացվի միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշար:
Ի դեպ, ճկասուսերակիրների հավաքականի ավագ մարզիչ , անցյալի նշանավոր վարպետ Գագիկ Հովհաննիսյանը մարտուղյակ կուղեկցի իր անձնական սան և որդի Մայքլ Հովհաննիսյանին, իսկ խոցասուսերակիրների ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը՝ Էմմա Պողոսովային և Էդվարդ Օվիկյանին:
Հուսանք, որ մեր սուսերակիրներւը Մադրիդից ձեռնունայն չեն վերադառնա հայրենիք: