29533 դիտում
22:20 19-04-2021
Նոր մանրամասներ Երևանում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, Lexus-ի մասնակցությամբ տեղի ունեցած շղթայական ավտովթար-վրաերթից. պարզվել է վարորդների և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ ապրիլի 18-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, շղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Nissan-ը վարել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 25-ամյա Դավիթ Խուդավերդյանը, Lexus-ը վարել է Երևանի բնակիչ, 25-ամյա Արեգ Թամազյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ, 50-ամյա Վահագն Դավթյանը, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla-ն պատկանում է Երևանի բնակիչ, «Արարատ» ֆուտբոլային թիմի լեգենդար ֆուտբոլիստ, 66-ամյա Սամվել Ղասաբօղլյանին, իսկ կայանված KIA-ն՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Գոռ Սիմոնյանին:
Պարզվել է, որ բախման հետևանքով Վ. Դավթյանը Toyota-ով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 27-ամյա Անի Հակոբյանին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Lexus-ի վարորդ Ա. Թամազյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 22-ամյա Նորա Պողոսյանը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 18-ին շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում Lexus IՏ 250 մակնիշի 62 PP 622 համարանիշի ավտոմեքենան Մաշտոցի պողոտայում՝ «Նաիրի» կինոթատրոնի դիմաց, բախվել էր Nissan Tiida և Toyota Ipsum մակնիշի ավտոմեքենաներին:
Վթարի հետևանքով 2 հոգու մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն էր ցուցաբերել, ապա տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Բախումից հետո Toyota-ն առաջ էր ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota Corolla և KIA մակնիշի ավտոմեքենաներին:
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 89+
89+