211652_close_icon
views-count8036 դիտում article-date 14:18 20-04-2021

Գետինը մտնեք՝ ավելի լավ ա.փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ իշխանություններին


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կինը՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքի էջում անդրադարձել է օգտատեր Հասմիկ Մարիտիրոսյանի գրառմանը, որը զոհված զինծառայողի մորաքույրն է.

«Ռոբերտնա՝ քրոջս տղան։ Հետմահու արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են, տոպրակով տվել ու գնացել ա: Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ Տաքսու վարորդը»,-գրել էր Հասմիկ Հարությունյանը:


Մհեր Գրիգորյանի կինն իր էջում տեղադրել է Հասմիկ Մարտիրոսյանի գրառումը և մեկնաբանել այն․ «Էս ո՞ւր ենք հասել, գետինը մտնեք՝ ավելի լավ ա։ Վստահ եմ, որ հաշվեք, հաստատ մեր լուսահոգի զոհերից շատ պարապ դեպուտատ ու չինովնիկ ունեք․․․»։

Նմանատիպ նյութեր