1853 դիտում
10:01 21-04-2021
300 գործազուրկ․ զբաղվածության կենտրոնների աշխատակիցները հայտնվել են ծանր վիճակում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի զբաղվածության տարածքային կենտրոնների աշխատակիցները հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Սոցիալական ոլորտում նախկին նախարար Զարուհի Բաթոյանի ձեռնարկած, Մեսրոպ Առաքելյանի ձեռամբ շարունակվող բարեփոխումների շղարշով իրականացվող գործընթացի հետեւանքով մոտ 300 քաղաքացի գործազուրկ է դառնում:
Նշենք, որ ԱԺ-ի կողմից ընդունված փոփոխությունների արդյունքում նախարարության կազմում ստեղծվել է Միասնական սոցիալական ծառայություն, որը միավորում է համակարգում գործող չորս կառույցներ, այդ թվում` Զբաղվածության պետական գործակալությունը՝ իր բոլոր տարածքային կենտրոններով: Այս տարվա փետրվարի 26-ի որոշմամբ՝ ապրիլի 1-ից գործակալությունը վերակազմակերպման փոխարեն դադարեցվել է, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացիական ծառայողներին պաշտոններից ազատման համար:
Այս խնդրի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգել Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցները: Կենտրոնի աշխատակից Հերմինե Գեւորգյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կենտրոնի 11 հաստիքից Միասնական սոցիալական ծառայության հաստիքացուցակում ընդգրկված են զբաղվածության բնագավառի Մ3 2 ավագ մասնագետ եւ Մ4 1 մասնագետ: Վանաձորի զբաղվածության կենտրոնում եւ սոցիալական աջակցության կենտրոնում, միասին վերցրած, աշխատում էին 35 մասնագետներ, այժմ նոր հաստիքացուցակով նրանցից կաշխատեն միայն 15-ը, այսինքն՝ կկրճատվի 20 աշխատող, բայց սա միայն Վանաձորում: Պարզվում է՝ բարեփոխումներ անելու անվան տակ, Սոցապ նախարարության ակտիվ ջանքերի շնորհիվ, խախտվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց իրավունքները, այն է՝ ընդհատվում է նրանց աշխատանքային ստաժը, զրոյանում է աշխատանքային ստաժով պայմանավորված աշխատավարձի բնականոն աճի հաշվին գոյացած աշխատավարձի մասը, եւ կորցնում են իրենց արձակուրդները: Այլ կերպ ասած` նրանց ողջ անցյալը զրոյացվում է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2169 դիտում
14:28 21-07-2022
Հաստատվեց պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը
907 դիտում
14:37 16-06-2023
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակից գործազուրկ անձանց համար
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը