2169 դիտում
14:28 21-07-2022
Հաստատվեց պատերազմին մասնակցած գործազուրկ անձանց զբաղվածության ծրագիրը
Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Ադրբեջանի կողմից 2016 և 2020 թվականներին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման և զբաղվածության ապահովման ծրագիրը:
Նախագծով առաջարկվում է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ առկա թափուր աշխատատեղը համալրելու նպատակով։
Ծրագրի իրականացման պարտադիր պայման է առաջարկվում թափուր աշխատատեղի աշխատատեղի առկայությունը, և ծրագրի ավարտից հետո ռազմական գործողություններին մասնակցած գործազուրկ անձանցով այդ աշխատատեղը համալրելը։ Թափուր աշխատատեղի ներկայացման հետ միաժամանակ, գործատուն ներկայացնում է այդ աշխատեղը համալրելու համար պահանջվող մասնագիտական հմտությունները։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնն այդ պահանջների հիման վրա կազմում է համապատասխան ցուցակ։
Ցուցակում ընդգրկված անձանցից գործատուն ընտրում է իր պահանջներին առավելապես բավարարող անձին (այսուհետ՝ շահառու) և առաջարկում՝
1) իրականացնել շահառուի մասնագիտական ուսուցում մինչև 5 ամիս տևողությամբ կամ
2) առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող շահառուի համար իր մոտ կազմակերպել մասնագիտական աշխատանքային փորձառություն 3 ամիս տևողությամբ կամ
3) կնքել աշխատանքային պայմանագիր՝ ստանալով միանվագ փոխհատուցում։
Ուսուցման ամբողջ ժամանակահատվածում շահառուին առաջարկվում է վճարել՝
1) ուսման վարձի փոխհատուցում ամսական կտրվածքով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50000 դրամի չափով.
2) կրթաթոշակ` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով:
Մասնագիտական ուսուցման դասընթացի ավարտական վկայականն ստանալուց հետո շահառուի հետ գործատուն պարտավորվում է կնքել աշխատանքային պայմանագիր՝ առնվազն մեկ տարի ժամկետով։ Աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո մեկ տարի ժամկետով, ամսական կտրվածքով, գործատուին առաջարկվում է տրամադրել գումար առավելագույնը 50000 դրամի չափով՝ շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար՝ հիմքում ընդունելով ներկա պահին հաշվարկված զուտ մեդիան աշխատավարձի չափը, որը կազմում է շուրջ 140000 դրամ։
Սույն ծրագրին կարող է մասնակցել թափուր աշխատատեղ ունեցող այն գործատուն, որը չի հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:
Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն կազմակերպելու դեպքում գործատուին առաջարկվում է տրամադրել փոխհատուցում`
1) շահառուի աշխատավարձի վճարման համար` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, ամսական կտրվածքով, երեք ամիս ժամկետով.
2) շահառուի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը և օրենքով սահմանված դեպքերում` սոցիալական վճարը փոխհատուցելու համար, երեք ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 25 000 դրամի չափով և ինն ամիս ժամկետով՝ յուրաքանչյուր ամսվա համար առավելագույնը 50 000 դրամի չափով։
Նախագծով առաջարկվում է նաև ծրագրի շրջանակում 300 000 դրամի չափով միանվագ փոխհատուցում տրամադրել այն գործատուին, որն առնվազն մեկ տարի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքում գործազուրկ անձի հետ:Միանվագ փոխհատուցումը տրամադրվում է գործատուին՝ գործատուի էլեկտրոնային դիմումն ընդունվելուց հետո 20 օրվա ընթացքում կամ գործատուի հայեցողությամբ՝ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքային հարաբերությունները 12 ամիս անընդմեջ շարունակվելու դեպքում՝ 12-րդ ամիսն ավարտվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Հաշվի առնելով, որ նախագծի հաստատման պարագայում ծրագրի իրականացումը լինելու է փորձնական և այն հնարավոր է լինելու իրականացնել 2022 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում, առաջարկվում է դիտարկել շուրջ 200 շահառուի ծրագրում ընդգրկման հարցը։ Մասնավորապես, ծրագիրը նախատեսում է աջակցության 3 ուղղություն՝ մասնագիտական ուսուցման ուղղությամբ 1 ծրագրի արժեքը կազմում է 1 020 000 դրամ, աշխատանքային փորձի ձեռքբերման համար՝ 729 000 դրամ և աշխատանքի տեղավորման դեպքում՝ 300 000 դրամ։ Հետևաբար, 1 ծրագրի միջին արժեքը կկազմի 683 000 դրամ, իսկ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեից պահանջվող գումարի չափը՝ 136600 000 դրամ:

Նմանատիպ նյութեր
907 դիտում
14:37 16-06-2023
Զբաղվածության ծրագիր՝ պատերազմի մասնակից գործազուրկ անձանց համար
1850 դիտում
10:01 21-04-2021
300 գործազուրկ․ զբաղվածության կենտրոնների աշխատակիցները հայտնվել են ծանր վիճակում․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»