211652_close_icon
views-count2760 դիտում article-date 22:37 21-04-2021

Մեսին հորը խնդրել է բանակցություններ սկսել «Բարսայի» հետ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո բանակցություններ սկսել ակումբի հետ՝  նոր պայմանագրի շուրջ:
 
Արգենտինացին իր հորը և գործակալին՝ Խորխե Մեսիին, որն այժմ գտնվում է Բարսելոնայում, խնդրել է բանակցություններ չսկսել մրցաշրջանի ընթացքում, որպեսզի կենտրոնանա Լա Լիգայում հաղթանակի վրա:
 
Մեսին շատ լավ հարաբերություններ ունի «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ, կողմերն արդեն ոչ պաշտոնական բանակցություններ են անցկացրել նոր պայմանագրի վերաբերյալ: Սակայն Մեսին գտնում է, որ հիմա միայն թիմի շահերն են կարևոր:
 
Այս մրցաշրջանում Մեսին Լա Լիգայի 28 խաղում դարձել է 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր