211652_close_icon
views-count42108 դիտում article-date 22:58 23-04-2021

Երևանում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց, 35–ամյա վարորդը Nissan-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել  Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ»  առևտրի կենտրոնի դիմաց,  վրաերթի է  ենթարկել  2 հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օգնել է վիրավորներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:

 Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության  ծառայողները:

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր