53929 դիտում
23:43 23-04-2021
Գեղարքունիքի մարզի ոստիկանները հայտնաբերել են 2020 թվականի պատերազմի ժամանակվանից մնացած հակաօդային «ՕՍԱ ՕԿԱՅԻ» չպայթած, ամբողջական վիճակում գտնվող մարտագլխիկ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում՝ վարչության պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ. մարզի տարածքային ոստիկանության բաժիններում՝ բաժինների պետերի գլխավորությամբ, շարունակում են «Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հայտնաբերել մեծ քանակի զենք-զինամթերք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 22-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ՊՊԾ ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 58-ամյա Հովսեփ Մալխասյանը կամովին Մարտունու ոստիկանություն է հանձնել 1 հատ թմբուկավոր ինքաշեն ատրճանակ և 18 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ:
Վերջինս հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ հորը և այն հայտնաբերել է տանը՝ մաքրման աշխատանքներ կատարելիս:
Նույն ոստիկանություն համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Մհեր Սերգեյանը կամովին հանձնել 1 հատ թմբուկավոր ատրճանակ, 6 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, ով հայտնել է, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապուն և այն հայտնաբերել է բնակարանի նկուղը մաքրելու ժամանակ:
Փաստի առթիվ ոստիկանության Մարտունու բաժնում նյութեր են նախապատրաստվում:
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառումների արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 55-ամյա Ռոբերտ Հակոբյանը և հայտնել, որ Ծովակ գյուղի «Գիլի» կոչվող տարածքում արկ է գտել:
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Ա. Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Արմեն Գասպարյանը:
Ոստիկանները Ծովակ գյուղի մոտ՝ 3 կմ հեռավորության վրա՝ «Գիլի» կոչվող տարածքում, հայտնաբերել են 2020 թ-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի ժամանակվանից մնացած հակաօդային «ՕՍԱ ՕԿԱՅԻ» չպայթած, ամբողջական վիճակում գտնվող մարտագլխիկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարտագլխիկը հետագայում անվնաս եղանակով ոչնչացնելու համար ոստիկանների կանչով դեպքի վայր են ժամանել ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի սակրավորները:
Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փախանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
27653 դիտում
22:49 16-09-2019
Ազգային ժողովի պատգամավոր Սիփան Փաշինյանի շնորհիվ լուծվում է Բրեժնևի ժամանակվանից անլուծելի խնդիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5530 դիտում
15:10 28-10-2016
Ռուսաստանը հիպերձայնային մարտագլխիկ է փորձարկել