211652_close_icon
views-count9961 դիտում article-date 23:58 23-04-2021

Երբ խոսում էինք Սյունիքի ինքնապաշտպանության մասին, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կմ այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն. Ա. Առուշանյանը՝ Փաշինյանի հետ վերջին հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Պարզ տրամաբանություն է, որ եթե սահմանները բացենք, ապա դա որևիցե տնտեսական շահույթ չի ունենա: Մենք տեսնում ենք, թե մեր հարևան երկրում ինչ է տեղի ունեցել:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը:

«Ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ կոմունիստների ժամանակ էլ խնդիրներ են եղել նրանց հետ, դա արդեն մեր գենետիկ կոդում է գրված, նրանք մեր թշնամիներն են և նրանք միլիոնավոր հայերի կյանք են խլել, ինչպե՞ս կարող ենք նրանց հետ հարաբերություններ ունենալ»,- ասաց Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերություններին:

Գորիսի քաղաքապետը նշեց՝ չի բացառում, որ համայնքապետերին հիմա ձերբակալում են Սյունիքի ինքնապաշտպանության հետ կապված: Ըստ նրա՝ սա հատուկ նպատակ ունի:

Առուշանյանը խոսեց նաև Փաշինյանի հետ վերջին հանդիպումից, որը, ըստ նրա, եղել է պատերազմի ժամանակ:

«Հանիպմանը, երբ ասեցին՝ պետք է անցնենք Սյունիքի ինքնապաշտպանությանը, վարչապետը ասաց՝ պատերազմը 140 կիլոմետր այնկողմ է, ի՞նչ Սյունիքի ինքնապաշտպանություն: Ինչ հնարավոր է եղել, արյունով պահել ենք: Ստորագրությամբ տարածք հանձնողի հետ ինչ կարելի է խոսել, ոչ ցանկություն ունեմ, ոչ էլ շփման եզրեր եմ ուզում ունենալ»,- նշեց նա:

Մանրամասներն՝ այստեղ

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր