211652_close_icon
views-count11238 դիտում article-date 10:23 24-04-2021

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու Hyundai-ը, վերջինս էլ հայտնվել է մայթին. 30-ամյա վարորդներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Արշակունյաց 18 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 30-ամյա Սերոբ Մուրադյանի վարած Hyundai մակնիշի և 30-ամյա Դավիթ Ղազարյանի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության թիվ 02 բրիգադի կողմից տեղում բուժօգնություն են ստացել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային  ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի և ավագ հետաքննիչ Խաչատուր Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համարնախատեսված մայթին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր