211652_close_icon
views-count32612 դիտում article-date 22:26 11-06-2023

Խոշոր ավտովթար Երևանում. Ավանում բախվել են Hyundai-ն ու BMW-ն. վերջինս էլ բախվել է էլեկտրասյանն ու հայտնվել մայթին. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:20-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների խաչմերուկում, բախվել են Էմիլիա Հ.-ի վարած BMW մակնիշի և Տիգրան Ղ.-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային:

Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Բախման հետևանքով BMW-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորության սյանը, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են BMW-ն և տեղում իրականացրել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները: Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր