5955 դիտում
09:37 24-04-2021
Հայաստանը բանան է արտահանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանը ոչ միայն բանան է ներկրում, այլեւ այն արտահանում է: Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մերձարեւադարձային մրգեր է արտահանում, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում, կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում 19.5 տոննա բանան արտահանել է Ռուսաստան, իսկ 48 տոննա՝ Վրաստան: Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 67,5 տոննա բանան, իսկ 2019-ին՝ 11 տոննա: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եթե 2019թ. Հայաստանից արտահանվել է 1018,2 տոննա արմավ, արքայախնձոր, ավոկադո, մանգո ու գուավա, ապա 2020թ. այդ թիվը հասել է 1859,7 տոննայի:
Ի դեպ, նշված մրգերից Հայաստանը արտահանել է Ֆրանսիա, Ավստրիա, Բելառուս, Ուկրաինա, Իրան: Միայն Ռուսաստան Հայաստանը 1846 տոննա արմավ, անանաս, ավոկադո, մանգո ու գուավա է արտահանել»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2018 դիտում
09:53 02-07-2014
Որ Հայաստանը բանան է արտահանում, լսել էինք, բայց Վրաստանից էլեկտրաէներգիա գնելը նորություն էր․ ՉԻ
28066 դիտում
14:10 02-12-2016
Հայաստանը բանան է արտահանում ԵՏՄ
3016 դիտում
11:17 06-12-2016
Ովքե՞ր են խոչընդոտել բանան ներկրողին. դատախազությունը դիմել է ՊԵԿ-ին. «Ժողովուրդ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»