1143 դիտում
14:41 24-04-2021
Շվեդ քաղաքական գործիչը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Շվեդիայի խորհրդարանի Ձախ կուսակցության նախկին նախագահ Ուլլա Հոֆֆմանը կարծում է, որ Հայոց ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն եւ դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Այս մասին նա նշել է «Արմենպրես»-ին տրամադրած հայտարարության մեջ:
Ուլլա Հոֆֆմանը վերհիշել է նախկինում գործընկերոջ՝ շվեդահայ Մուրադ Արթինի հետ Հայաստան կատարած այցը: «Ես կանգնած էի այնտեղ, Մուրադ Արթինի կողքին, Ծիծեռնակաբերդում, Երեւանում, գեղեցիկ հուշարձանի մոտ՝ նվիրված 1915 թվականի եղեռնի զոհերի հիշատակին, եւ ես լսեցի այդ բոլոր մարդկանց ողբն ու բղավոցներն իմ մեջ: Աչքիս առաջ տեսա, թե ինչպես երկու միլիոն հայեր, պոնտացի հույներ, ասորիներ, սիրիացիներ, քաղդեացիներ եւ այլ քրիստոնյա խմբեր ենթարկվեցին երիտթուրքերի դաժան կոտորածներին, եւ թե ինչպես մի մասին հաջողվեց փախուստի դիմել: Ես ինձ երախտապարտ էի զգում Մուրադի կողքին լինելու համար, ում տատն ու պապը փախել էին Իրաք ու փրկվել ջարդից:
Կոտորածից արդեն ավելի քան 100 տարի է անցել, սակայն Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը եւ ժխտում է իր մասնակցությունը։ Դեռ ավելին, 1915 թվականի ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն, թուրքական ռեժիմը քրեական պատժի է ենթարկում յուրաքանչյուրի, ով խոսում է 1915 թվականին տեղի ունեցածի մասին»,- նշել է Հոֆֆմանը։
Նա հիշեցրել է, որ 11 տարի առաջ Շվեդիայի խորհրդարանը ճանաչել է 1915թ. ցեղասպանությունը եւ միաժամանակ, հորդորել կառավարությանը վարվել նմանապես։ «Սակայն դեռեւս դա տեղի չի ունեցել. ոչ նախկին աջակողմյան եւ ոչ էլ ներկայիս սոցիալ-դեմոկրատական կառավարությունը չեն ընդունել խորհրդարանի որոշումը: Ցեղասպանությունը չճանաչել նշանակում է ժխտել այն եւ դրանով իսկ աջակցել Թուրքիայի ագրեսիվ ու սպառնացող քաղաքականությանը Հայաստանի հանդեպ: Հայաստանը կարիք ունի ամեն հնարավոր աջակցության ընդդեմ այսօր Թուրքիայում իշխող տոտալիտար եւ հակադեմոկրատական իշխանության:
Որպեսզի հնարավոր լինի կանխել այս ընթացքը՝ Շվեդիայի կառավարությունը պարտավոր է հաստատել խորհրդարանի որոշումը 1915թ․ ցեղասպանության ճանաչման վերաբերյալ եւ հայտնել Թուրքիային, որ խորհրդարանի որոշումը հաստատվել է:
Այժմ ժամանակն է, Ստեֆան Լյովե՛ն, որ Դուք եւ Ձեր կառավարությունը ընդունեք մարդկության դեմ այդ սարսափելի ոճրագործությունը՝ 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունը, եւ դրա ճանաչումը մտցնեք Շվեդիայի արտաքին քաղաքականության օրակարգ»,- ասել է նա՝ կոչ անելով երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանությունը:

Նմանատիպ նյութեր
1495 դիտում
12:11 14-04-2015
Շերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14578 դիտում
23:54 15-05-2018
Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
1484 դիտում
13:20 09-02-2021
Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Այս բաժնից
727 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
751 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»