1311 դիտում
16:14 25-04-2021
Փամբակ գյուղի մոտակա անտառում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. ԱԻՆ
Ապրիլի 25-ին, ժամը 12։30-ին Փամբակ գյուղի մոտակա անտառում բռնկված հրդեհն ինքնամարվել է։
Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և մոտ 50 կոճղ։
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, ժամը 13:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Փամբակ գյուղի մոտակա անտառում։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի 3-րդ պահաբաժնի «Բնձոր» կոչվող հանդամասում։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:35-ին։
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։
ԱԻՆ
Նմանատիպ նյութեր
2480 դիտում
22:42 15-02-2021
Լոռու մարզի Բազում գյուղի վերջնամասում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ. ԱԻՆ
2788 դիտում
10:20 19-04-2020
Ամասիա գյուղի տարածքում այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
3098 դիտում
19:28 27-06-2020
Հայանիստ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
Այս բաժնից
454 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
640 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1366 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն