9112 դիտում
17:48 25-04-2021
Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած համերգին
Mediaport-ի տեղեկություններով՝ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո երեկ կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչեց Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմը»:
Հիշեցնենք, որ համերգը կայացավ կիսադատարկ դահլիճում, քանի որ համերգից առաջ սոցցանցում ֆլեշմոբ սկսվեց, ըստ որի՝ Արցախը հանձնած Փաշինյանի հրավերն ընդելով ներկաները դառնում են նրա հանցակիցը:Հրավիրյալների մեծ մասը՝ բացառությամբ Փաշինյանի թիմակիցների, ներկա չեղան համերգին, իսկ դահլիճի դատարկությունը քողարկելու համար նստեցրել էին անվտանգության աշխատակիցներին:
Նմանատիպ նյութեր
1826 դիտում
12:18 08-06-2016
Տիգրան Մանսուրյանը՝ երիտասարդներին. «Մեծ հաճույքով ձեր տեղը կնստեի և կլսեի մեկ ուրիշ Տիգրան Մանսուրյանի»