211652_close_icon
views-count3938 դիտում article-date 22:31 25-04-2021

Արսեն Բաբայան. Չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը

«Քանի որ հրաժարականը տվեց, ապա կարող եմ հանգիստ խոսել այն մասին, որ իրավունքի տրամաբանությամբ չի կարող հրաժարական ներկայացրած վարչապետը շարունակել ժամանակավոր պաշտոնավարումը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը:

«Ժամանակավոր պաշտոնավարումը կարող են կառավարության կազմում շարունակել բացառապես կառավարության այն անդամները, որոնք հրաժարական չեն տվել:

Այո, գիտեմ, որ 2018-ին էլ է նա շարունակել պաշտոնակատարի կարգավիճակում պաշտոնավարելը, սակայն դա ևս եղել է Սահմանադրության էության խախտում: Այս սկզբունքը չի խախտվել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի ժամանակ: Այդ ժամանակ նա չէր կարող լինել պաշտոնակատար և չեղավ», գրել է նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր