211652_close_icon
views-count1330 դիտում article-date 17:59 26-04-2021

Անրին և Շիրերը առաջինն ընդգրկվեցին ԱՊԼ-ի Փառքի սրահում

ԱՊԼ-ի Փառքի սրահում ընդգրկվեցին առաջին ֆուտբոլիստները: Նրանք են լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը, որը հանդես է եկել «Բլեքբերնում» և «Նյուքասլում», ինչպես նաև «Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին:
 
«Փառքի սրահը ճանաչում և ընդգծում է այն մարդկանց բացառիկ վարպետությունն ու տաղանդը, որոնք զարդարել են Պրեմիեր-Լիգան՝ 1992թ. նրա ստեղծման պահից իր վեր: Դա ամենաբարձր անհատական պարգևն է, որը շնորհվում է Լիգայի խաղացողներին», նշված է Փառքի սրահի խոսքում:
 
Շիրերը Պրեմիեր-Լիգայի 14 մրցաշրջանում դարձել է 260 գոլի հեղինակ: Անրին ԱՊԼ-ում՝ «Արսենալի» կազմում անցկացրած 258 խաղում խփել է 258 գնդակ. դա ակումբի ռեկորդն է, ֆրանսիացին լիգայի լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցնում է վեցերորդ տեղը:

Նմանատիպ նյութեր