211652_close_icon
views-count4599 դիտում article-date 18:36 26-04-2021

«Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց Փաշինյանի թեկնածությունը

Armeniasputnik.am-ը գրում է. Հայաստանի խորհրդարանն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: 

«ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։ Այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար»,- ասված է խմբակցության տարածած հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ըստ Սահմանադրության՝ ԱԺ-ն երկու անգամ պետք է վարչապետ չընտրի, ինչից հետո խորհրդարանը կլուծարվի։

Հունիսի 20-ին նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Փաշինյանը հայտարարեց, որ մինչ ընտրություններն ինքը կկատարի վարչապետի պարտականություններն ամբողջ ծավալով։ Նա նաև տեղեկացրեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին․ վարչապետի թեկնածուն ինքն է։

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր