211652_close_icon
views-count1775 դիտում article-date 16:34 30-04-2021

Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութ

Չինաստանի կառավարության աջակցությամբ ապրիլի 30-ին Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը, որը Երևանում կլինի նախատեսված ժամկետում:

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգի «Ֆեյսբուք»-ի էջը:

«Ենթադրվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համաճարակի հաղթահարման գործընթացում: Ընկերները ճանաչվում են դժվարին պահերին և միասնական ուժերով պայքարում համաճարակի դեմ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Sinovac ընկերության CoronaVac պատվաստանյութը Հայաստանում կլինի մայիսի առաջին շաբաթվա ընթացքում՝ ՝ 100 հազար դեղաչափ, որը 50 հազար հոգու համար է:

«18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են հայտ ներկայացնել պատվաստվելու համար», - ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր