211652_close_icon
views-count8853 դիտում article-date 16:38 18-09-2021

Պեկինից Փարիզ թռչող «Էյր Ֆրանս»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել՝ օդանավի սրահում կրակի բռնկման պատճառով

Ֆրանսիական Air France ավիաընկերության ուղևորափոխադրող ինքնաթիռը, որն իրականացնում էր Պեկին-Փարիզ AF393 չվերթը, թռիչքից որոշ ժամանկ անց ստիպված է եղել վերադառնալ Պեկինի օդանավակայան: 

Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, պատճառը ինքնաթիռի ներսում կրակի առաջացումն է եղել:

Նշվում է, որ ինքնաթիռի հետնամասում պայթյունի ձայն է լսվել և սկսել է սև ծուխ բարձրանալ:

Միջադեպի հետևանքով տուժողներ չեն եղել:

Նմանատիպ նյութեր