211652_close_icon
views-count2248 դիտում article-date 18:16 01-05-2021

Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ. Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում

«Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»:
Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում», ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամլո խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից:

Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երեւանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերեւույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:

Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր