211652_close_icon
views-count3696 դիտում article-date 13:38 03-05-2021

Գոյություն ունեցող պայմանավորվածությունները խախտելու դեպքում «Իմ քայլը» կընտրի Հայաստանի վարչապետին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ էության, մենք հավաքվել ենք այստեղ՝ իրականացնելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Այս մասին մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, հայտնում է News.am-ը։

Ընդ որում, նա հիշեցրեց, որ մինչ այդ իշխանությունները բանակցություններ էին վարել երկրի նախագահի հետ, ինչի շնորհիվ պայմանավորվածություն էր ձեռք բերվել այս տարվա հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

«Այսօր առաջին փուլն է: Այժմ հարցն ակտիվորեն քննարկվում է, շահարկումներ են հնչում այն մասին, որ երկրորդ փուլում որոշ ուժեր կփորձեն այլընտրանքային սցենարի զարգացում ապահովել : Ես այս ամբիոնից արդեն ասել եմ, որ եթե նման փորձեր լինեն, եթե փորձեն խախտել մեր պայմանավորվածությունները, ապա մենք ունենք պատրաստի որոշում. Իշխող «Իմ քայլը» դաշինքը պարզապես կապահովի վարչապետի ընտրությունը»,- շեշտեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանը լուծարելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարչապետը երկու անգամ չընտրվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Փաշինյան. Գոյություն ունեցող պայմանավորվածությունները խախտելու դեպքում «Իմ քայլը» կընտրի Հայաստանի վարչապետին

Նմանատիպ նյութեր