211652_close_icon
views-count1588 դիտում article-date 16:39 03-05-2021

Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որը դեռ աշխատում է. քաղաքագետ

Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ «իշխանություն» բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս) փորձում է շարունակել սոցիալական պոպուլիզմը, որն ընչազուրկ մարդկանց մոտ դեռ աշխատում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հերթով գանք/


- նրանք խոստանում էին տնտեսական հեղափոխություն,

- սոցիալական ռևանշ (վերաբաշխել ունեցվածքը հարուստներից աղքատներին),

- արժանապատիվ ապագա (ըստ երևույթին դա աղքատության հաղթարում պետք է նշանակեր),

- արդարություն, որի տակ, ըստ «ժողովրդի» արձագանքների պետք էր հասկանալ հարուստներին, նախկին իշխանավորներին լցնել բանտերը, իսկ ոմանց ցուցադրական նվաստացնել,

- «իշխանությունը վերադարձնել ժողովրդին», ինչի կոնկրետ բովանդակությունը շատ դժվար է հասկանալ և այլն։

Հիմա փորձենք ռացիոնալ կերպ գնահատել, թե տնտեսական զարգացման համար ինչ նախապայմաններ են պետք։

Տնտեսական զարգացման համար պետք են մի շարք առաջնային նախապայմաններ․

- սեփականության անձեռնմխելիություն, որը տնտեսության զարգացման համար ավելի կարևոր է, քան արդար ընտրություններն ու պայմանական դեմոկրատիան (դա իմ տեսակետը չէ, այլ աշխարհի ամենահանրաճանաչ տնտեսագետների կարծիքն է),

- քաղաքական համակարգի կայունություն, որը կկարողանա երկար ժամանակ ապահովել պետության կայունությունը և ընտրված քաղաքական կուրսի երկարաժամկետ ապոհովումը,

- դատական համակարգի անկախությունը (գոնե տնտեսական գործերում) քաղաքական համակարգից։

Վերը ասվածը չի նշանակում, որ ես դեմ եմ արդար ընտրություններին, կամ ժողովրդավարությանը, սակայն տնտեսության զարգացման և վերը նշված խմբավորման խոստումների համար դրանք առանցքային չեն (ցանկալի են, բայց պարտադիր չեն), ինչի օրինակները կարող ենք տեսնել Չինաստանում, Հարավային Կորեայում (որի տնտեսական զարգացումը սկսվել է ավտորիտար ռեժիմների պայմաններում), Սինգապուրում և այլն, օրինակները շատ են։

Ինչի եմ սա ասում։ Գործող «իշխանությունն» այս երեք տարիների ընթացքում ամեն ինչ ճիշտ հակառակն է արել ու եթե հնարավորություն ունենա, նույն կերպ շարունակելու է։ Այնպես որ աղքատ, բայց հպարտ քաղաքացիների հույսերը, որ այս ռեժիմի պայմաններում կարող է տնտեսական զարգացում լինել, սին են և խաբուսիկ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Դաժան պարտությունից հետո գործող իշխանությունը (կներեք, որ “իշխանություն” բառն եմ օգտագործում իրենց նրանց մասին խոսելիս)...

Posted by Stepan Danielyan on Monday, May 3, 2021

Նմանատիպ նյութեր