1865 դիտում
10:25 04-05-2021
Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դեմ լուրջ դժգոհություն է հասունանում: Բանն այն է, որ վերջինս 44-օրյա պատերազմից հետո կարծես թե իրեն դուրս է դնում գործընթացներից, որեւէ կարծիք չի արտահայտում, թիմի շահերից հանդես չի գալիս։ Նշենք, որ ԱԺ նախագահի թիմը խորհրդարանում դժգոհ է նրա պահվածքից, ավելին՝ այսպիսի տեսակետ կա, որ Միրզոյանը կողպել է բերանը ու որեւէ ձեւով չի ցանկանում խոսել: Միրզոյանը իր մտերիմ թիմի հետ ո՛չ հանդիպում է, ո՛չ քննարկում առաջիկա անելիքները, ու բոլորն անորոշ են, թե արդյոք հաջորդ խորհրդարանում կլինեն, թե ոչ:
Մենք տեղեկացանք, որ մոտ մեկուկես ամիս է՝ Միրզոյանն անգամ խորհրդարանի աշխատանքներն իր թիմի հետ չի քննարկում: Մի խոսքով, ԱԺ նախագահը խռոված է անգամ ինքն իրենից ու որեւէ բան չի խոսում, չի անկեղծանում, թե ինչ պլաններ ունի: Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի թիմի անդամ են համարվում խորհրդարանում Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Նարեկ Զեյնալյանը, Տաթեւ Հայրապետյանը, Համազասպ Դանիելյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը, Արթուր Դավթյանը, Վիկտոր Ենգիբարյանը: Ի դեպ, նկատենք, որ պատերազմի ավարտից հետո մի բառ Միրզոյանը չի խոսել լրագրողների հետ, անգամ Թուրքիայի գործակալ լինելու բարձրաձայնումներից հետո ԱԺ նախագահը հրապարակավ չի խոսել լրագրողների հետ»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
10:33 14-07-2023
Խուլ դժգոհություն է հասունանում՝ փառատոնին ընդառաջ․ «Ժողովուրդ»
2619 դիտում
08:38 08-05-2014
Գեղարքունիքի մարզպետի նկատմամբ դժգոհություն է հասունանում. Հրապարակ
1773 դիտում
11:00 21-05-2014
«Ժառանգության» երիտասարդական թևում բուռն դժգոհություն է հասունանում․ Իրավունք
Այս բաժնից
1273 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2344 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»