211652_close_icon
views-count2268 դիտում article-date 13:59 06-05-2021

ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները նշել են Պուտինի և Բայդենի հանդիպման հնարավոր վայրերը

ԱՄՆ-ի նախկին պաշտոնյաները և վերլուծաբանները կանխատեսումներ են արել, թե որոնք կարող են լինել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջև գագաթնաժողովի անցկացման համար հնարավոր վայրերը։ Գրում Է Politico-ն,

«Այն ժամանակ երբ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կպատրաստվեն հնարավոր անհատական հանդիպման, նրանց օգնականները կփորձեն որոշել լավագույն վայրը…»,-գրում է հրատարակությունը:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, առանձին երկրներ արդեն առաջարկել են իրենց գլխավոր քաղաքները՝ որպես հնարավոր հարթակ միջոցառումների անցկացման համար: Դրանց թվում են՝ Շվեյցարիան, Ֆինլանդիան եւ Ավստրիան:

Մինչդեռ, ամերիկացի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները թերթին հայտնել են, որ չարժե բացառել նաեւ այլ քաղաքներ՝ որպես հանդիպման հնարավոր վայր:

Մայիսի 4-ին Բայդենը հայտարարել է, որ ինքը «հուսով է և սպասում է» Պուտինի հետ հանդիպման, երբ հունիսի կեսերին Եվրոպա կուղեւորվի ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ հանդիպելու համար, G7-ի գագաթնաժողովին եւ ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովին:

Ամերիկացի նախկին պաշտոնյաները եւ վերլուծաբանները կարծում են՝ լավ է, որ ԱՄՆ-ի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպի մոտ գտնվող երկրներից մեկի մայրաքաղաքում:

Հնարավոր տարբերակներից նրանք նշել են Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկը, Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահան, Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանան և Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն:

Ապրիլի վերջին ազգային անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենը կարեւոր է համարում Պուտինի հետ շփվել ուղղակիորեն՝ նպատակ ունենալով փորձել երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի կանխատեսելի դարձնել:

Սալիվանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն ներկայում «ակտիվորեն քննարկում են» նման հանդիպում կազմակերպել «այս ամռանը երրորդ երկրում, Եվրոպայում»:

Նմանատիպ նյութեր