211652_close_icon
views-count2839 դիտում article-date 22:42 07-05-2021

Իշխան Սաղաթելյանի եղբորը՝ Նաիրի Սաղաթելյանին, մեղադրանք է առաջադրվել

ՀՅԴ անդամ, Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ Նաիրի Սաղաթելյանին այսօր` մայիսի 7-ին, մեղադրանք է առաջադրվել: Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նաիրի Սաղաթելյանը մեղադրում է բողոքի ակցիաների մասնակիցների դեմ զանգվածային բռնություններ կիրառելու վերաբերյալ հրահանգավորման շրջանակներում։ Նա մասնակցել է Պռոշյան փողոցում Փաշինյանի դեմ ապրիլի 21-ին տեղի ունեցած բողոքի ակցիային։

Նշենք, որ Նաիրի Սաղաթելյանը ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանի եղբայրն է։

Հիշեցնենք, որ այսօր մեղադրանք էր առաջադրվել նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղի բնակիչ, ՀՅԴ անդամ Գուրգեն Սաղաթելյանին։

Նմանատիպ նյութեր