211652_close_icon
views-count1350 դիտում article-date 19:09 10-11-2021

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին

Նոյեմբերի 10-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանին:

Արթուր Թովմասյանը ողջունել է Իշխան Սաղաթելյանին հայրենիքում գտնվելու առիթով և խոսել 2 եղբայրական խորհրդարանների փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցերի շուրջ:

ԱԺ նախագահը  ներկայացրել է  2020թ. ավերիչ  պատերազմի  հետևանքները, անդրադարձել գերխնդիրների շուրջ ՀՀ և ԱՀ խորհրդարանների միասնական տեսակետով միջազգային տարբեր կառույցներում ներկայանալը:

Իշխան Սաղաթելյանը  շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և  ընդգծել  միջխորհրդարանական գործունեության կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը ներկա էին ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները:

Նմանատիպ նյութեր