2164 դիտում
16:49 08-05-2021
Բիլ Գեյթսը պատվաստանյութերի ստեղծումը համարում է մեծագույն գիտական նվաճում
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պատվաստանյութերը մարդկության պատմության մեջ մեծագույն գիտական նվաճում է համարում: Այս մասին նա հայտնել է Handelsblatt-ին տված հարցազրույցում:
Պատասխանելով հարցին, թե որոնք է համարում մարդկության պատմության երեք կարևորագույն նորարարությունները՝ Գեյթսն աներկբա պատասխանել է՝ պատվաստանյութերը:
«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի մենք կհաղթահարենք համավարակը: Պատվաստանյութերը թույլ են տվել հաղթահարել շատ հիվանդություններ»,- ասել է նա:
Որպես մեծագույն նորարարություններ է նա անվանել նաև միկրոպրոցեսորը և «կանաչ հեղափոխությունը» (խմբ. – գյուղատնտեսական ոլորտում փոփոխությունների համակարգը):
Անդրադառնալով Կովիդ-19-ի դեմ պատվաստանյութերի մշակմանը՝ նա ընդգծել է, որ դեռևս երբեք գիտնականներն այսքան կարճ ժամանակահատվածում արդյունավետ պատվաստանյութ չեն ստեղծել: «Կորոնավիրուսի հետ ակնհայտ դարձավ, որ գիտնականներն ու ընկերություններն ապագայում կկարողանան ավելի լավ համագործակցել մեկը մյուսի հետ»,- նշել է Գեյթսը:

Նմանատիպ նյութեր
1461 դիտում
17:45 23-01-2014
Բիլ Գեյթսը վերածվել է «ճուտիկի». տեսանյութ
1625 դիտում
11:46 26-01-2014
Բիլ Գեյթսը գովազդում է իր կայքը տարբեր կերպարներով. տեսանյութ
1273 դիտում
14:08 03-11-2014
Բիլ Գեյթսը 500 միլիոն դոլար կնվիրաբերի մալարիայի դեմ պայքարի համար
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ