211652_close_icon
views-count91470 դիտում article-date 09:54 09-05-2021

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է գառների հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 9-ին,  արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Էջմածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի  17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է գառների հոտի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գառներից  31-ը սատկել են ,  7-ը՝ վնասվածքներ են ստացել:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները ՝  վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի   գլխավորությամբ:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Ոստիկանությունը պարզում է  սատկած գառների տերերի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր