211652_close_icon
views-count2181 դիտում article-date 19:34 11-05-2021

ՌԴ Կազան քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ԱԽ քարտուղարը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևին

« Հարգելի Նիկոլայ Պլատոնովիչ,

Հայտնում եմ իմ խոր ցավակցությունը Կազանում տեղի ունեցած հրաձգության և
մարդկային զոհերի առիթով: Հատկապես ծանր է այն գիտակցումը, որ այս հրեշավոր
հարձակումը կատարվել է դպրոցում:

Կիսում եմ ձեզ հետ այս ողբերգության ցավը և փոխանցում իմ ցավակցությունն ու
անկեղծ կարեկցանքի խոսքերը զոհվածների հարազատներին ու մերձավորներին: Բոլոր
տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Հարգանքով՝ Ա. Գրիգորյան

Նմանատիպ նյութեր