211652_close_icon
views-count1895 դիտում article-date 20:22 12-05-2021

Ալիևն ասում էր, թե ուժով կվերցնի Սյունիքը, հիմա դա է տեղի ունենում, Հայաստանում նրա գործընկերը Փաշինյանն է, որը լուծարում է հայկական պետությունը. Զարուհի Փոստանջյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Կառավարությունը պատերազմի ժամանակ իր պարտականությունները պատշաճ չկատարեց, բեմադրված պատերազմի միջոցով հանձնեց մեր հայրենիքի մի զգալի մասը և ցեղասպանության վտանգի առջև կանգնեցրեց մեր հայրենակիցներին. մեր ԶՈՒ-ն կարող էր համալրվել, դրա համար կար պոտենցիալ, բայց հազարավոր զինվորագրվածների այդպես էլ չտարան մարտադաշտ, ստացվում է՝ պետք էր մեծ զոհերով հանձնել մեր հայրենիքը, պայքարելու ցանկություն չի եղել: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

«Թուրքերն ունեն հարյուրամյա վաղեմության ծրագիր, որը չեն թաքցնում, այդ մասին հայտարարել են: Ալիևն ասում է, թե ուժով կվերցնի Սյունիքը, հիմա դա տեղի է ունենում, որպես նրա գործընկեր՝ Հայաստանում հանդես է գալիս Նիկոլ Փաշինյանը: Մեր պետական սահմանից 3 կմ առաջ գալը քրեորեն հետապնդելի արարք է, որի հետևից պետք է գնա իշխանությունը, բայց չի անում: Պետությունը պետք է զիներ սահմանամերձ գյուղերի բնակիչներին, բայց նրանց զինաթափում են՝ դյուրին դարձնելու ալիևյան օկուպացիան»,- ասել է քաղաքական գործիչը:

Ըստ Փոստանջյանի՝ Էրդողանն ու Չավուշօղլուն հենց այնպես չէին պաշտպանում Փաշինյանին, երբևէ թուրքական որևէ իշխանություն Հայաստանի վարչակարգին չի պաշտպանել. «Փաշինյանն ամեն ինչ անում է, որ հայկական պետականությունը լուծարվի և այստեղ ապահովվի թուրքական ներկայություն: Ի սկզբանե Նիկոլին բերեցին, որ նա սկսի ազգի պառակտման գործընթաց, նա քաջ գիտեր, որ արցախյան հարց է առաջանալու: Ապրիլյան քառօրյային բոլորս մի բռունցք էինք, կարողացանք դիմակայել, նույնն էլ կարող էինք հիմա անել, որ որևէ մեկը չտուժեր «Բայրաքթարների» հարվածներից: Տեսեք, թե ինչպես է Իսրայելը պաշտպանվում Պաղեստինից, նույնը մենք կարող էինք անել»:

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ պատերազմի ընթացքում հավաքված գումարները յուրացվել են, դա անբարոյականություն է, և այս երկու տարին հավասարազոր էր 200 տարվա. «Բոլորն էլ իրենց քսակը կբացեին, փող կտային, եթե կարիքը լիներ: Ո՞վ է գող և անբարոյական, երբ պատերազմի պայմաններում իրենք իրենց պարգևատրում են: Այն, ինչ արեց այս իշխանությունը, աննկարագրելի հանցագործություն է: Սա ոչ թե հանուն իշխանության, այլ ազգային-ազատագրական պայքար է: Եթե մենք ուզում ենք ապագա ունենալ, հայ մնալ, պետք է ունենանք ազգային իշխանություն»:

Մանրամասներն՝ այստեղ

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր