211652_close_icon
views-count2422 դիտում article-date 16:34 13-05-2021

ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար. Փալոն

ԱՄՆ կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնն անդրադարձել է Սյունիքի հատվածում ՀՀ սահմանի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին։

Նա կոչ է արել ԱՄՆ-ին օգտագործել իր ազդեցությունն այս հարցում:

Փալոնը «Թվիթերի» իր էջում գրել է, որ Ադրբեջանն այժմ ներխուժել է Հայաստան՝ միջազգային իրավունքի ակնհայտ խախտմամբ:  

«ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի այս հարձակումը և օգտագործի իր ազդեցությունը դաշնակիցների հետ` Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրս բերման համար»,- նշել է կոնգրեսականը:

 

Նմանատիպ նյութեր