33507 դիտում
17:52 13-05-2021
Երևանում դպրոցի տնօրենի 18-ամյա որդին դանակահարել է ՍՊԸ-ներից մեկի փոխտնօրենին ու հիմա կան կասկածներ, որ նախաքննությամբ փորձ է արվում գործը կոծկել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 1-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում ու կասկածյալը Երևանում գործող դպրոցներից մեկի տնօրենի որդին է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 21:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ աճուկային շրջանում կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ներսիսյանի և հետաքննիչ Միրզոյանի գլխավորությամբ:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորը այդ պահին ի վիճակի չի եղել կատարվածի մասին բացատրություն տալու:
Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 31-ամյա Է, Ե-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 4 հասցեի մոտ դանակահարվելու հետևանքով:
Մինչ բժիշկներըւ պայքարում էին Է. Ե-ի կյանքի համար, Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ նույնը օրը՝ ժամը 20:45-ի սահմաններում նշված շենքի բակում Է. Եղիազարյանի հետ անհիմն վիճաբանել է Երևան քաղաքի բնակիչ, 18-ամյա Հ․ Ա-ն, ով իր մոտ եղած դանակով հարվածել է Է. Ե-ին ու նրան թողնելով անօգնական, դիմել փախուստի:
Ոստիկանների կողմից կատարված բացատրական աշխատանքներիի շնորհիվ մեկ օր անց Հ. Աբրահամյանը ներկայանում է ոստիկանության Շենգավիթի բաժին, ինչպես նաև ներկայացնում հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժնում նյութերի նախաքննության ընթացքում հետաքննիչի կողմից Է. Ե-ին տրվում է դատաբժշկական ուղեգիր, իսկ Հ. Ա-ն ստորագրությամբ բաց է թողնվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանության ողջ ընթացքը բակում տեղադրված տեսախցիկի կողմից տեսաձայնագրվել է, իսկ Հ. Ա-ն սովորում է Երևանում գործող ակադեմիական դպրոցներից մեկում, իսկ նրա մայրը՝ Երևանի դպրոցներից մեկի տնօրենն է, ով այս օրերին իր ուսուցչական կոլեկտիվին փորձում է ուղարկել ոստիկանություն, որպեսզի նրանք դրական բնութագիր ներկայացնեն իր տղայի մասին:
Դանակահարված Է. Ե-ն էլ թե՛ շրջապատում, թե՛ հարևանության մեջ համարվում է պարկեշտ աձնավորություն, երբևէ նման միջադեպերի մեջ չի հայտնվել և նա աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ փոխտնօրեն:
Այս պահին էլ նա իր բուժումն է ստանում տան պայմաններում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
69742 դիտում
10:20 14-06-2018
Երևանում թալանել են հայտնի ՍՊԸ-ներից մեկի տնօրենի տունը. գողոնը կազմում է մի քանի միլիոն դրամ