211652_close_icon
views-count2934 դիտում article-date 21:50 13-05-2021

Վարդենիս համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի, այդ բնակավայրերի ուղղությամբ եղել են ոտնձգություններ. Թագուհի Թովմասյան

Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թագուհի Թովմասյանը:

«Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արվել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու հարձակումներից։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում և լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ։

Առավոտից ով ինչպես կարողացավ հերքեց, թե ամեն ինչ վերահսկվում է. մինչդեռ երեկվանից մինչ այսօրվա վերջ մեր մարզում շատ բան է փոխվել. ճեղքում է եղել։

Լավ է, որ ՀԱՊԿ-ին ենք դիմում, բայց եղել ու մնում եմ նույն կարծիքին, որ մեր հույսը մեր վրա պիտի դնենք։ Չենք թուլացնում զգոնությունը ու չենք կորցնում մեր հողում ապրելու վճռականությունը։ Մենք հայրենիք չունենք զիջելու։

Հ. Գ. Խաղաղություն մուրացողներն ո՞ւր են։ Բա որ ասում էի պարտությունը ձերն է, իսկ հետևանքները՝ մերը...»,- գրել է Թովմասյանը:

 

Նմանատիպ նյութեր