211652_close_icon
views-count4054 դիտում article-date 23:56 13-05-2021

«Քանի դեռ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր և մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել. իմ և «Անտինիկոլի» միակ ամբիցիան այն է, որ Նիկոլը հեռանա, և փորձենք այս դժոխքից հանել մեզ, մեր երեխաներին».Մինասյան

Tert.am-ը գրում է. Քանի դեռ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել. իմ և «Անտինիկոլ»-ի միակ ամբիցիան այն է, որ Նիկոլը հեռանա և մենք փորձենք այս դժոխքից հանել մեզ, մեր երեխաներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Դե՞մ ես Հայաստանի կործանմանը, միացի՛ր շարժմանը» վերտառությամբ տեսանյութում նշել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Միքայել Մինասյանը նշել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ ի դեմս Փաշինյանի՝ կար մի մարդ, ում մարդիկ ընտրել էին, որպեսզի Հայաստանին համար անի լավ բաներ, սակայն ամեն ինչ շատ վատ արեց: «Ոչինչ լավ չեղավ, նոյեմբերի 9-ին դրոշմվեց փաստ՝ ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ստորացուցիչ պարտություն կրեց, որի հիմքում դավաճանությունն էր»,- ասել է Մինասյանը:

«Մեր դժբախտությունները սկսեցին այն պահից, երբ մենք որոշեցինք, որ կապիտուլյացիայի մասին պայմանագիրը պետք է բանակցի մարդ, ով այդ կապիտուլյացիայի հեղինակը կամ համահեղինակն է»,- ասաց Միքայել Մինասյանը և անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրադրությանը, հավելեց, որ որոշումը՝ Նիկոլ Փաշինյանին թողնել մինչև ընտրությունները ունեցավ դաժան հետևանք. «ՀՀ տարածքի մի մասը արդեն 24 ժամից ավելի է՝ զավթված է»:

Միքայել Մինասյանը, դիմելով մարդկանց, ընդգծել է. «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իր կաբինետում նստած է, ձեր ու մեր երեխեքը ամեն օր կարող են մեռնել»:

Միքայել Մինասյանը անդրադարձել է նաև «Անտինիկոլ» շարժմանը. «իմ և «Անտինիկոլ»-ի միակ ամբիցիան այն է, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա և փորձենք այս դժոխքից հանել մեզ, մեր երեխաներին»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր