211652_close_icon
views-count2170 դիտում article-date 17:41 14-05-2021

Յուրգեն Կլոպը՝ Սադիո Մանեի հետ կապված միջադեպի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է լրագրողների հարցին՝ թիմի հարձակվող Սադիո Մանեի հետ հետ կապված միջադեպի մասին, որը տեղի էր ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից (4:2) հետո:
 
Խաղից հետո Մանեն հրաժարվել էր սեղմել մարզչի ձեռքը և կողքով անցել:
 
«Առանձնապես ասելու բան չկա: Ֆուտբոլը զգացմունքային խաղ է: Մարդիկ սպասում են, որ մենք միշտ պետք է վերահսկենք մեր գզացմունքները, բայց այդպես չի ստացվի: Մենք Մանեի հետ կքննարկենք դա և ամեն ինչ կանցնի:
 
Ո՞րն է կարևոր. հարգանքի դրսևորման 5 միլիոն դեպքը, թե՞ անհարգալից վերաբերմունքը մեկ դեպքը:
 
Արդեն զգում եմ, թե ինչ վերնագրեր եք դնելու, բայց հարցը դա չէ: Ես լրիվ հանգիստ եմ, ես բացարձակապես նորմալ տղա եմ: Մենք կխոսենք ու ամեն ինչ լավ կլինի», ասել է Կլոպը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր