211652_close_icon
views-count2926 դիտում article-date 20:46 15-05-2021

Արցախում վճռվում էր մեր պետության տեսակի հարցը, Սյունիքում արդեն վճռվում է գոյության հարցը. Անդրանիկ Թևանյան

«Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները նման են իրար: Տարբերվում են ազգերը: Տարբերվում են պետական շինարարության հարցում: Մի մասը կարողանում է, մյուս մասը՝ ոչ», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը:

«Երբ ժողովուրդը բռնում է պետականաստեղծ ազգ դառնալու ճանապարհը, հաջողում է: Իսկ երբ ժողովուրդը վերածվում է ամբոխի, կործանվում է: Նիկոլն ամբոխավար է: Նա պետոթյունը քանդելու «չիպ» ունի իր մեջ դրած: Բայց խնդիրը միայն Նիկոլը չէ. նա ավարտված չմարդ է:

Ազգերը տարբերվում են նաև իրենց քաղաքական վերնախավերով: Մի մասինը գրագետ է ու կարողանում է կենսունակ պետություն ստեղծել, մյուս մասինը՝ ոչ:

Հիմա մեզ համար ճշմարտության պահ է: ԿԿարողանա՞նք պետություն ունենալ, թե՞ ոչ:

Արցախում վճռվում էր մեր պետության տեսակի հարցը, Սյունիքում արդեն վճռվում է գոյության հարցը: Կա՞ այս ամենի գիտակցություն: Հարցս հռետորական չէ և վերաբերում է բոլորիս»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր