211652_close_icon
views-count2498 դիտում article-date 21:20 15-05-2021

Չինական պատվաստանյութով այսօրվանից կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։

Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։ 

Նմանատիպ նյութեր