6562 դիտում
17:44 17-05-2021
Այն կկոչվի Ապրիլյան պատերազմի մասնակից Հայաստանի եւ Արցախի «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ Մերուժան Ստեփանյանի անունով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Պատերազմականին մոտ պայմաններ ու ռազմական ճկունություն:
Գլխավոր դերում են պատանիները, որ հմուտ ու արագ կողմնորոշվում են տվյալ իրադրությունում:
«Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցն արդեն Գյումրիում է:
Պատերազմի ընթացքում էր, որ դպրոցի համահիմնադիրները որոշեցին 10-17 տարեկան պատանիներին սովորեցնել ռազմական հմտություններ, առաջին բուժօգնության կանոններ եւ որ ամենակարեւորներից մեկն է՝ թշնամու լեզուն:
Նախադեպը ստացվեց Երեւանում. նախաձեռնողների հաջորդ կանգառը Գյումրին է:
Դպրոցը բացման օրվանից ունի համագործակցությունների լայն շրջանակ, ռեսուրսների ձեռքբերումը հեշտ է. դեռեւս, սակայն, չկա անհրաժեշտ աջակցություն:
Գյումրու թիվ 30 դպրոցի բակում ռազմահայրենասիրական դպրոցը մեկնարկեց գործունեությունը:
Այն կկոչվի Ապրիլյան պատերազմի մասնակից Հայաստանի եւ Արցախի «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշաններիի ասպետ Մերուժան Ստեփանյանի անունով:
Թշնամիներով շրջապատված մեր երկրում կրտսեր ու ավագ զենք բռնել ու հայրենիք պաշտպանել պիտի իմանան:
Ընդունելությունը շիրակցի պատանիների համար արդեն մեկնարկել է:
Դպրոցի բացումը նշանավորվեց նաեւ Մերուժան Ստեփանյանի հիշատակին նվիրված երգի շնորհանդեսով:
Մարտունակ բանակ ունենալու նախապայմանը ռազմական գործին տիրապետելն ու հայրենիքը անձնվիրաբար սիրելն է, ինչին եւ միտված է դպրոցի ողջ առաքելությունը:
Գործունեության 8 ամիսների ու հաղթահարված դժվարությունների արդյունքը պատանի տղաներն են, որ տիրապետում են բազմաթիվ ռազմական հմտությունների:
Մերուժանի ու հայրենիքի համար մղվող կռվում հերոսացած բոլոր հայորդիների համար առաջին հերթին պիտի ջանք չխնայենք ստեղծելու մարտունակ բանակ. նշում են նախաձեռնության հեղինակներն ու հավելում՝ հանուն ընկած տղաների հիշատակի՝ պսակվող հաղթանակները դեռ առջեւում են:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
Նմանատիպ նյութեր
21740 դիտում
13:53 07-04-2022
Ծնվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքնանշանի ասպետ, Ապրիլյան պատերազմի լեգենդար մասնակից Շուլի Հակոբյանի որդին