4074 դիտում
09:50 28-08-2021
Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախյան առաջին պատերազմի ակտիվ մասնակից, ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, Մարտական խաչ 2-րդ աստիճանի ասպետ Վիգեն Գրիգորյանի 70-ամյակին նվիրված հուշ-երեկո
Օգոստոսի 26-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում մեծ հանդիսավորությամբ անցկացվեց Հերոս Վիգեն Գրիգորյանին նվիրված հուշ երեկոն: Միջոցառումը նվիրված էր մանկավարժ, դպրոցի տնօրեն, Արցախի առաջին խորհրդարանի պատգամավոր, ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարներից, Հադրութի շրջանի Տող գյուղի գումարտակի շտաբի պետ, հրամանատար Վիգեն Գրիգորյան՝ «Վրեժ Վիգեն» ծննդյան 70-ամյակին:
Երեկոն վերհուշ էր, Վիգենը՝ գաղափար, որ իր շուրջն էր համախմբել 1980-ական թվականների ընդհատակյա պայքարի համախոհներին, համազգային շարժման ակտիվիստներին, պատերազմական գործողությունների մասնակիցներին։ Ամեն ինչ նորից պիտի սկսել։ Հանգամանքներն այդպես են պահանջում։ ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնության հիմքում Վիգեն Գրիգորյան մեծ մանկավարժի ու մեծ տնօրենի կերպարն օրակարգ բերելն է, նրա անսակարկ էությունը մանկավարժական հանրույթ բերելը․ ասում է գերատեսչության ղեկավար Լուսինե Ղարախանյանը՝ անդրադառնալով հոբելյարի կենսագրության ուշագրավ մի քանի դրվագի․
-Վիգենի հայրենասիրությունն իմ և մեր ընկալումներում սոսկական զգացում չէ, այլ հայրենիքոտություն, հայրենապաշտություն, ինքնահաղթահարում, մեծագործություն, առաքինացում։ Նրա կենսագրությունը խիզախումներով լի է, որոնք ընդգծված էին դեռևս ուսանողության տարիներին, երբ նա հանդգնեց 1970-ականներին եղեռնի տարելիցի կապակցությամբ թռուցիկներ տարածել ու մարդկանց փողոց դուրս բերել, ինչին հետևեց կարճ միջոցով նրա ձերբակալությունը։ Նա իր խիզախումները սերունդներին է փոխանցել։ «Ծպտյալ» զինակցին, կապավոր կնոջը՝ մանկավարժ Գրետա Ավետիսյանին մկնդեղ էր տվել, որպեսզի, Աստված մի արասցե, պատանդ վերցվելու դեպքում, ընդունի մեկ մահվան չափաբաժինն ու ազատվի սպասվող դժոխքից։
Վիգեն Գրիգորյանի բոլոր կոչումները մարտահրավերներ են, որոնք արդիական են այսօր, և իր փորձով ու կերպարով՝ կիրառելի։ Նախարարը վստահ է՝ մեզ փոխառյալ արժեքներ պետք չեն։ Մնայուն ու ստատիկ, մեր անփոխարինելի արժեքները Վիգենն է ու Վիգենները, որոնցով կարող են մեծացնել մեր ազգային դիմադրողականությունն ու դիմացկունությունը։ Վիգենն ու Վիգեններն Ավետիս Ահարոնյանի հոգու գրանիտե պատն են, որը հնարավոր չէ շրջանցել։ Ներկա իրականությունը չար էպիզոդ է, և այն պետք է հաղթահարվի Վիգեն ու Վիգեններ տեսակին մերձենալու և նրանց էությանն առնչվելու հնարավորությամբ։
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ որպես ազգ, քաղաքակրթական տեսակ չկորնչելու համար մեծ հայորդու, համահայկական մասշտաբի գործչի հիշատակը պետք է կապել ապագայի հետ։ Պետք է առաջին պլան մղել նման կերպարները, և նրանցով մատաղ սերնդին կրթելու, վերականգնվելու, մեջքը շտկելու ոգի սերմանել։
Վիգենի կուսակցական ու գաղափարական ընկերներ Գրիշա Հայրապետյանն ու Գագիկ Ավանեսյանը վերհուշի պատումին արդիական երանգներ հաղորդեցին, հորդորեցին միասնական ու կուռ ծրագիր մշակել, ազատագրել Տողն ու Տողի ճակատագրին արժանացած մեր բնակավայրերը։
Դաշնակցական Լեռնիկ Հովհաննիսյանը հնչեցրեց Տողի մելիքական ապարանքի ընդունարանի մուտքի արձանագրության վերջին նախադասությունը, որի հեղինակը Մելիք Եգանն է․ «Ես թողեցի ոչ Հայաստանս եսիր գալու», ասել է, թե՝ «Ես թույլ չտվեցի հայությանը գերի տանի»։ Հայության գերի տանելու թույլտվություն չտվեց նաև Վիգենը, որին հաճախ են անվանում մեր օրերի Մելիք Եգան։
Ցուցադրվեց Վիգեն Գրիգորյանի կերպարը բացահայտող «Տողի Վիգեն/Վրեժ» փոքրիկ տեսասյուժեն, որի ավարտին Տողը գերությունից վերադարձնելու նախնական պլան է հիշեցնում Վիգեն-Վրեժի թոռների առաջարկ-երդումը։ Տողը հենակետ է՝ հենման կետ, որը ժամանակին իր գիրկն էր բերել ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև Ազատամարտը տարեգրողների։ Կանադահայ լուսանկարիչ Հրայր Խաչերյանը՝ Հրայր «Բազեն», նաև տեսահանումներ էր անում, որին պարտական ենք Վիգենի խոսքն ունենալու, նրան լսելու և նրանից զորանալու համար։
1993 թվականից հետո 28 տարիների հավելումները մեզ համար հավերժ 42-ամյա Վիգենի տարիքին թվաբանական հավելումներ են միայն, իրականում նրան կարելի էր շնորհավորել նաև երգ-երաժշտությամբ, ինչն արվեց երեկոյի ընթացքում Տողի արվեստի դպրոցի սաների և «Մենք ենք մեր սարերը» ազգագրական համույթի կողմից։

Նմանատիպ նյութեր
2717 դիտում
19:34 04-06-2015
Հուշ-ցերեկույթ` նվիրված ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի ասպետ Ալբերտ Մարգարյանի 50-ամյա տարելիցին
21740 դիտում
13:53 07-04-2022
Ծնվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքնանշանի ասպետ, Ապրիլյան պատերազմի լեգենդար մասնակից Շուլի Հակոբյանի որդին
Այս բաժնից
1120 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
901 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են