211652_close_icon
views-count1643 դիտում article-date 15:34 20-05-2021

Մերոնք ի գիտություն են ընդունում ՀՀ տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը. Սուրեն Սարգսյան

Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսեք Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.

1. Ուկրաինա

2. Սիրիա

3. Հայաստան-Ադրբեջան

4. Աֆղանստան

5. Իրան

Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը՝ այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր