Շուշին Ալիևին նվիրեցին թեյախմության համար, Սևանում էլ ցանկանալու է ձուկ ուտել. Արա Զոհրաբյան
Tert.am-ը գրում է. Քաղաքացիները բողոքի ակցիա են անում Կառավարության շենքի դիմաց՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու վերաբերյալ փաստաթղթի դեմ։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ակցիայի ընթացքում նշեց, թե ինչու է կազմակերպվում հանրաքահավաք և ինչ ներքաղաքական խնդիրներ են առկա Հայաստանում:
«Անկախ քաղաքական ուժերի հայացքներից` ես կարծում եմ, որ բոլորս այստեղ պիտի խոսենք մեր ազգային անվտանգության մասին: Ամենակարևոր խնդիրը, որ կարելի է արձանագրել, հետևյալն է՝մեր հասարակությունը չի վստահում գործող իշխանության խոսքերին, քանի որ նրանք բազմաթիվ անգամ ապացուցել են, որ իրենց խոսքն ու գործը չեն համընկնում»,- ասաց Արա Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը նաև անդրադարձավ փաստաթղթին, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետք է ստորագրի:
«Այսօր զուգահեռ գործընթացներ են ընթանում և խոսվում է ինչ-որ փաստաթղթեր ստորագրելու մասին: Արդյո՞ք մենք կարողացանք ճիշտ արձագանքել այս իրավիճակին, եթե մենք ինչ-որ ժամանակ հետ գնանք, ապա կտեսնենք, որ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումը բոլորիս մոտ զայրույթ առաջացրեց և չեմ կարծում, որ կա մի հայ մարդ, որը այդ պահին սթրես չի տարել փաստաթղթի մասին լսելիս»,- նշեց փաստաբանների պալատի նախագահը:
Մսանրամասներն՝ այստեղ