211652_close_icon
views-count13840 դիտում article-date 22:21 22-05-2021

Վաղատուրից գյուղ եկող վարորդն ասաց՝ ադրբեջանցիները իր մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել. Խոզնավարի համայնքապետ. Tert.am

Վաղատուրից գյուղ եկող կաթի մեքենայի վարորդը հայտնեց, որ ադրբեջանցիները կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:

«Այս պահին մութ է, բան չի երևում, չգիտենք՝ ուր են»,- ասաց Գրիգորյանը:

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, որը երեկ Խոզնավար համայնքում էր, և հարցին՝ ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը,  համայքնապետը նշեց՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասին տեղեկություն չունի. «Ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Վարո Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է: Դիտարկմանը՝ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքը հայկական զորքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, համայնքապետը պատասխանեց. «Ռուսական «Վիլիս»-ը եկել, բարձրացել է սարը, գյուղ չի մտել»,- ասաց նա և հարցին՝ ռուսական զորքը հայկական զորքի հետ միասի՞ն է այնտեղ, համայնքապետը դրական պատասխան տվեց:

Նմանատիպ նյութեր