211652_close_icon
views-count6321 դիտում article-date 18:16 23-05-2021

Պատերազմից մեկ օր առաջ զանգեց ընտանիքին, ասաց՝ աղոթեք, էս ուրիշ ա. ընկերներն ու քույրը՝ նահատակված Հովհաննես Պողոսյանի մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հովոն երբեք չէր ընդունում անազնվությունը, միշտ ըմբոստանում էր, երբ տեսնում էր՝  ինչ-որ բան ճիշտ չէ, արդար չէ: Շատ բարի սիրտ ուներ ու ձգտում էր անել ամեն ինչ, որպեսզի դիմացինին օգնի: Հատկապես վերջին շրջանում սկսել էր գնահատել դիմացինին, կապ չուներ՝ ծանոթ էր, թե անծանոթ: Հատուկ սեր ուներ հայրենիքի նկատմամբ:

44-օրյա Արցախյան պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող 18-ամյա Հովհաննես Պողոսյանի մասին Tert.am-ը զրուցել է հերոսի քրոջ՝ Էմիլիա Պողոսյանի, ընկերներ Էլեն Գասպարյանի և Իրինա Թադևոսյանի հետ:

Հերոսը Երևանից էր, բայց արմատներով մասամբ Արցախից էր, մասամբ՝ Նախիջևանից, Սյունիքից, Տավուշից, ու արմատների նախապատմությամբ միշտ հպարտանում էր ու ուզում էր, որ իր հայրենիքի համար պիտանի մարդ դառնալ:

Ընտանիքում չորս երեխա են, Հովհաննեսն առաջնեկն էր: Հերոսի սիրելի զբաղմունքը դաշնամուր նվագելն էր, որն էլ ինչպես քույրն է ասում՝ նրա մոտ շատ լավ էր ստացվում: «Բացի նվագելուց՝ կարդալ էր շատ սիրում, նոր բաներ էր միշտ փնտրում, գտնում, նոր հնարավորություններ էր փնտրում սովորելու, զարգանալու, աճելու համար: Շատ ջանասեր էր ու անում էր այն ամենը, ինչ հնարավոր էր ավելի շատ բան իմանալու համար, չէր կարողանում տեղում դոփել, սպասել, որ ինչ-որ բան նրան կսովորեցնեն»:

Հովհաննեսը սիրում էր իր հայրենիքի, իր հայրենիքի մշակույթի, ավանդույթների մասին ավելին իմանալ: «Հայկական ոգին իր ներսում էր, մի փոքր պարծենկոտ կհնչի, բայց կարծում եմ, որ սա գալիս էր մեր նախնիներից ու հենց Արցախից ու Սյունիքից: Ինձ համար նա ավելին էր, քան եղբայր ասվածն է, որովհետև նա իմ ամբողջ կյանքը գիտեր, վստահում էի նրան ամեն ինչ, ու սա փոխադարձ էր, միշտ ես էի առաջինն իմանում, որ նա ինչ-որ աղջկա է հավանում: Իր փորձով միշտ կիսվում էր, օգնում էր, խրախուսում էր, նա միշտ բարձրացնում էր ինձ, երբ ես դժվար ժամանակահատված էի ունենում իմ կյանքում ու ինձ անարժեք էի զգում, նա ինձ հակառակն էր ապացուցում: Միշտ ասում էր՝ դու ամենալավ մարդկանից մեկն ես, դու կարող ես ամեն ինչ, ու երբ վախենում էի ընդունելության քննություններից, ասում էր՝ դա ի՞նչ է, որ չկարողանաս: Նույնիսկ, երբ ես չէի հավատում իմ ուժերին, նա հավատում էր ու օգնում»:

Մանրամասներն՝ այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր