211652_close_icon

Պետերբուրգցի մեր հայրենակից հոգեբույժը զանգեց ու ասաց՝ «Չի բացառում, որ երբ Նիկոլը դատարանի առաջ կանգնի, դատարանը նրան ազատի՝ որպես հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտի. սիմպտոմներ եմ տեսնում». Ռուբեն Հակոբյան

views-count2371 դիտում article-date 10:33 27-03-2025
Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«2018թ. աշնանը Դավիթաշենում խորհրդարանական ընտրությունների նախընտրական հանրահավաքի ժամանակ վարչապետ կոչվածի ելույթից հետո Պետերբուրգցի մեր հայրենակից հոգեբույժը զանգահարեց եւ բառացիորեն ասաց հետեւյալը.

«Ռուբեն, չի բացառում, որ վաղը, երբ Նիկոլը դատարանի առաջ կանգնի, դատարանը նրան ազատի՝ որպես հոգեկան խնդիրներ ունեցող պացիենտի»։

Փորձեցի կատակել՝ այսինքն գժի թուղթ ունի՞…

«Չէ,- ընգծված լուրջ տոնով շարունակեց,- հոգեկան հիվանդին հատուկ բացահայտ սիմպտոմներ եմ տեսնում»…

Ճանանչված հոգեբույժը խորհուրդ տվեց մասնագիտական էքսպորտ հրավիրելու հարց բարձրացնել։

Ծանոթիս այս խոսքերը հաճախ եմ հիշում, հատկապես, երբ խորհրդարանում պատասխանում է պատգամավորների հարցերին։ Հիշու՞մ եք, մեկ անգամ էլ ԱԺ ամբիոնից «դուխով» հոխորտաց՝ «Մատ էլ թափ կտամ, եթե պետք լինի՝ ուրիշ բան էլ թափ կտամ»։

Երեկ հերթական այդ օրերից մեկն էր՝ խորհրդարանի ամբիոնից ազդարարեց վարչապետի պաշտոնին կից երեք նախագահների քաղաքական դիակների մնացորդները հավաքողի իր նոր կարգավիճակի մասին…

Հ.Գ. Նորից Քերթողահոր «Ողբը» հիշեցի…»

Նմանատիպ նյութեր