2171 դիտում
18:22 25-05-2021
Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքները կմաքրվեն
Ավագանին հաստատել է Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական 2022 թվականի ծրագրով նախատեսված միջոցառումների առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները:
Ծրագրով նախատեսվում է քաղաքն աղտոտող արտադրական ձեռնարկությունների կողմից օրենքով սահմանված կարգով վճարվող բնապահպանական հարկերից մասհանում կատարել համայնքին՝ լուծելու շրջակա միջավայրի աղտոտվածության, ջրային պաշարների և բնական համակարգերի պահպանության խնդիրները:
Հրազդան գետն ու Երևանյան լիճը լուծում են ոչ միայն քաղաքը ոռոգման ջրով ապահովելու խնդիրը, այլև մեծ նշանակություն ունեն շրջապատի միկրոկլիմայի և քաղաքային հանգստյան գոտու ձևավորման համար։
«Խորհրդային տարիներից ի վեր Հրազդան գետում ու Երևանյան լճում նման ծավալով մաքրման աշխատանքներ երբևէ չեն իրականացվել: Նախատեսվում են նաև ափամերձ տարածքներում որոշակի բարեկարգման աշխատանքներ: Մենք սկսել ենք փոքր քայլերով, իսկ հետագայում կան ավելի մեծ նպատակներ»,-ընդգծել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:
«Ունենք շուրջ 15 հա վնասակար բույսերով ծածկված տարածք: Այդ բույսերն աճում են գոյացած թափոնների վրա և մեկ բույսը տարեկան գոլորշիացնում է մոտ 300 լիտր ջուր, ինչի հետևանքով ջրի ծավալն էապես նվազում է»,- ասել է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Գևորգ Նազարյանը՝ նշելով, որ 2022թ. համար մասհանումները կկազմեն 60 մլն 430 հազար դրամ:
Դրանով նախատեսվում է Հրազդան գետի վրա ճաղավանդակի տեղադրում, աղբաորսիչ միջոցառումների կազմակերպում և շուրջ 12540տ թափոնների հավաքում ու տեղափոխում: Հաշվի առնելով գետի աղտոտվածությունը՝ ծրագրով առաջարկվում է արտաքին աղբյուրներից գտնել և համաֆինանսավորել նույնքան ծավալի աշխատանք, ինչի շնորհիվ կմաքրվի կրկնակի տարածք: Ամբողջական ծրագրի գումարը կկազմի 112 մլն 860 հազար դրամ: Ծրագիրը համաձայնեցվել է շրջակա միջավայրի և առողջապահության նախարարությունների հետ: Աշխատանքները նախատեսվում է դարձնել շարունակական նաև հաջորդ տարիների համար:
Նախագիծը բխում է նաև «Կանաչ Երևան» գործողությունների ծրագրից, որը միտված է համայնքների կայուն զարգացմանը, համայնքի բնակավայրերի բարեկարգմանը և կանաչապատմանը, աղբահանությանը, կոմունալ տնտեսության աշխատանքների բարելավմանը, շրջակա միջավայրի և հանրային առողջության պահպանությանը։

Նմանատիպ նյութեր
1075 դիտում
15:15 20-02-2023
Երևանյան լճի աղտոտումը կանխարգելելու համար Հրազդան գետի վրա կավելացվեն աղբաորսիչ ճաղավանդակները
3455 դիտում
23:08 26-03-2018
Կմաքրվեն ու կբարեկարգվեն երկաթգծի հարակից տարածքները
Այս բաժնից
472 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
322 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
925 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին