2499 դիտում
09:45 26-05-2021
Արցախի ԱԱԾ նախկին տնօրենն ասելու բան չունի՞. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում շարունակվում են ակտիվորեն շրջանառվել լուրեր այն մասին, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի ««Կամազի» բացած ճանապարհով Հադրութից թշնամին հասավ Շուշի»: Նույն.լուրերի համաձայն՝ պատերազմից առաջ Կամո Աղաջանյանը վաճառել էր իր նռան այգիները և այլ օբյեկտներ:
Որքանո՞վ են վերոնշյպլ լուրերը իրական, պարոն Աղաջանյանը մինչ օրս որևէ կերպ չի հակադարձել: Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նրա ան վան շուրջ պտտվող այլ կասկածելի տեղեկություններ, «Իրավունքը» փորձեց անձամբ ԱՀ ԱԱԾ նախկին տնօրենից նախ պարզել, թե ինչո՞ւ է նման ստրատեգիական նշանակություն ունեցող հատվածում բեռնատար մեքենաների համար ճանապարհ բացել: Պարոն Աղաջանյանի հետ կարճ զրույցը այս տեսքն ունեցավ.
-Բարև Ձեզ, պարոն Աղաջանյւմն, Ձեզ «Իրավունք» թերթից են անհանգստացնում:
-Բարև Ձեզ, լսում եմ:
-Լա՞վ եք:
-Լավ, շնորհակալություն, Դուք լավ էինեք:
-Պարո՛ն Աղաջանյան, Ձեր անձի շուրջ տարատեսակ խոսակցություններ են շրջանառվում, ընդհուպ, որ Դուք ճանապարհ եք բացել, որով...
-Քուրիկ ջան, խնդրում եմ էլի, ես տենց հարցերի չեմ պատասխանում, ուղղակի չեմ ցանկանում:
Առնվազն տարօրինակ է. ԱԱԾ նախկին տնօրենին մեղադրում են այնպիսի գիտակցված արարքների մեջ, որ փոխանակ Արցախի անվտանգությունն ապահովեր, հասցրին կործանման, իսկ նա որևէ բան ասել չի ցանկանում, լռում է: Ուրեմն, սա այն դե՞պքն է, երբ «լռությունը համաձայնության նշան է»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
7117 դիտում
10:37 18-09-2020
Դուք իրավունք չունեք ինձ որևէ բան ասելու՝ ես հեղափոխության մասնակից եմ․ «Առավոտ»
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»